Նինոծմինդայի շուկան – անիմաստ դատարկ շենք

Նինոծմինդայի շուկան – անիմաստ դատարկ շենք

2020 թվականի հունվարի 1-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի սակրեբուլոն հաստատել է փողոցային առևտուրն արգելելու որոշումը։

Նախկինում վաճառողները ասում էին, որ առևտրի համար նորմալ տարածք չունենալու պատճառով, չնայած ցրտին, սառնամանիքին և անձրևին, ստիպված են առևտուր անել փողոցում։

Պահանջված շուկան արդեն կա, բայց այնտեղ տեղափոխվելու ցանկություն չկա:

2019 թվականի հոկտեմբերին քաղաքապետարանի բյուջեից ծախսվել է 163 842 լարի և կառուցվել է նոր շուկա։

շուկայի շենք

Այսօր այս շուկան դատարկ է և փակ, քանի որ վաճառողները չեն ցանկանում առևտուր անել այս տարածքում։ Ըստ տեղացիների՝ շուկայի դիրքն անհարմար է։ Չկա մեքենաների կայանատեղի, ջեռուցում, նաև այս վայրը թաքնված է մարդկանց աչքից, բացի այդ, առևտրականների հիմնական հոսքը գլխավոր փողոցով անցնողներն են։

փողոցայն առևտուր Նինոծմինդայում

Վերոնշյալ հրամանի արձակումից հետո 2020 թվականին վաճառողները դիմել են Սակրեբուլո՝ իրենց հին տեղում աշխատել թողնելու խնդրանքով։

Մրգեր ու բանջարեղեն վաճառողները չեն ցանկանում նոր շուկա մտնել:

Այսօր վաճառողները փողոցում առևտուր անելիս կրկին բախվում են տարբեր խնդիրների, որոնցից գլխավորը վատ եղանակն է։ Այս մասին մեզ հետվ խոսեց Քոբուլեթիից Նինոծմինդա եկած առևտրականներից մեկը։

Radio NOR · Рынок Ниноцминды – бесполезное пустое здание
Փողոցային առևտուր անձրևի տակ