Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրեւ և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը ցածրադիր գոտիներում կլինի +26, +31, 30-ին կբարձրանա մինչև +30, +35 աստիճան։ Մայիսի 31-ից հունիսի 3-ը արեւմտյան Վրաստանում սպասվող կարճատեւ անձրեւների պատճառով ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, իսկ հունիսի 3-ից կրկին տաք կլինի։ Արևելյան Վրաստանում հաջորդ շաբաթ կպահպանվի բարձր ջերմաստիճանի ֆոն։

Օդի ջերմաստիճանը Թբիլիսիում մայիսի 28-29-ը կկազմի +28, +30 աստիճան, իսկ մայիսի 30-ից մինչև հաջորդ շաբաթվա վերջ կբարձրանա մինչև +32, +34 աստիճան։ Գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։