Գանձայի Վ.Տերյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտները

Գանձայի Վ.Տերյանի անվան  թիվ 1 դպրոցի շրջանավարտները

Գանձայի Վ.Տերյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի թվով 82-րդ շրջանավարտները մեծ հանդիսությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին։

Մայիսի 25-ը բոլորի համար տոնական էր, գեղեցիկ ձևավորված դահլիճում հավաքվել էին ուսուցիչները, ծնողները, ընկերներն ու բարեկամները։ Այդ օրը մեծ առիթ էր շրջանավարտների համար բոլորին հղելու իրենց երախտիքի խոսքը։

Թվով 19 աշակերտ հրաժեշտ տվեցին դպրոցին և մտան կյանքի ճանապարհի մեծ ուղին՝ կերտելու իրենց ապագան։