«Կարծախի» մաքսակետը աշխատում է ամբողջ հզորությամբ

«Կարծախի» մաքսակետը աշխատում է ամբողջ հզորությամբ

ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Կարծախի մաքսակետում մաքսավորների թիվն ավելացել է։ Դրանց թվում են «Վալե» մաքսակետի աշխատակիցները։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Կարծախիով Վրաստան է մտել ավելի քան 5000 մեքենա, իսկ Վրաստանից դուրս է եկել ավելի քան 9200 բեռնատար»,– ասել է Կարծախի մաքսակետի պետ Զուրաբ Ինասարիձեն։

Եկամուտների ծառայության տվյալներով՝ «Կարծախի» մաքսակետով Վրաստանի տարածք մուտք գործող բեռնատարների թիվը 233 տոկոսային կետով ավելի է, քան նախորդ տարվա մայիսին, մինչդեռ Վրաստանից բեռնաշրջանառության տվյալները 513 տոկոսով ավել են։