Զուրաբիշվիլին պետական ​​այցով մեկնել է Իտալիա

Զուրաբիշվիլին պետական ​​այցով մեկնել է Իտալիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պետական ​​այցով մեկնել է Իտալիա։

Երկրի ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Իտալիայի կառավարության գլխավոր շենքում՝ Հռոմի Կվիրինալ պալատում։

Նախատեսվում են Զուրաբիշվիլիի հանդիպումները իտալացի գործընկեր Սերջիո Մատարելլայի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի-Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ։

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված է մինչև տասը մարդ։ Նրանց թվում են նախագահի խորհրդականներ, Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ։