Ռուբլին նոր ռեկորդ է սահմանել. Հունիսի 10-ի արտարժույթի փոխարժեքը

Ռուբլին նոր ռեկորդ է սահմանել. Հունիսի 10-ի արտարժույթի փոխարժեքը

Վրաստանի ազգային բանկի տվյալներով ռուսական 100 ռուբլին երեկ՝ հունիսի 9-ին արժեր 4.8919 լարի։

Այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն 100 ռուբլին արժե 5.2316 լարի։ Սա նշանակում է, որ ռուբլին կտրուկ արժևորվել է և 1000 ռուբլին հատել է 52 լարիի շեմը։

Դոլարի փոխարժեքը կազմում է 2.9687 լարի՝ մեկ դոլարի դիմաց։

Մեկ եվրոն արժե 3.1833 լարի։ Դոլարն ու եվրոն թույլ կերպով ամրապնդվել են։