Սուլդայում բեռնատարը հարվածել է 7-ամյա աղջկա

Սուլդայում բեռնատարը հարվածել է 7-ամյա աղջկա

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ տեղափոխող բեռնատարը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա։ Երեխային ծնողները տեղափոխել են հիվանդանոց՝ չսպասելով շտապօգնությանը։

Երեխան գնացել է պարի պարապմունքի, որն անցկացվում է գյուղի կենտրոնում գտնվող շենքում։ Տարածքում եղել են նաև այլ երեխաներ, ովքեր պարի են գնացել իրենց ծնողների հետ։ Գյուղացիների խոսքով՝ վիճակը ծանր չէ, սակայն երեխային շտապօգնության մեքենայով կտեղափոխեն Թբիլիսի։

Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ ասել են, որ բեռնատարները գյուղով միշտ մեծ արագությամբ են անցնում։ Նրանք բողոքել են, որ ամեն օր հետիոտների հետ բախման վտանգ կա։

«Հազիվ կանգնեցրեց, մեծ արագությամբ էր վարում։ Բոլոր երեխաները հիմա դողում են իրենց տներում»,- ասել են բնակիչները։ Հայտնում է Jnews-ը: