ԵԽ պատգամավորները Վրաստանի բնակիչներին կոչ են անում պատրաստ լինել Բրյուսելի մերժմանը

ԵԽ պատգամավորները Վրաստանի բնակիչներին կոչ են անում պատրաստ լինել Բրյուսելի մերժմանը

Վրաստանի բնակիչները չպետք է տխրեն, եթե Բրյուսելը չարդարացնի իրենց ակնկալիքները Եվրամիությանն անդամակցության դիմումից։ Այս մասին ասվում է լիտվացի եվրախորհրդարանի պատգամավորներ Անդրիուս Կուբիլիուսի և Ռասա Յուկնևիչիենեի հրապարակած բաց նամակում։

«Այս բաց նամակով մենք ցանկանում ենք հորդորել Վրաստանի քաղաքական ուժերին և բնակչությանը չհուզվել, եթե արդյունքը պակաս լավատեսական լինի։ Փոխարենը՝ միավորեք ուժերը՝ Վրաստանը ԵՄ-ին մոտեցնելու համար»,- ասվում է կոչում։

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ ավելի վաղ Վրաստանը առաջատար էր եվրաինտեգրման բարեփոխումներում, սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է։ Նրանց կարծիքով, Եվրախորհրդարանը կարծում է, որ այս հանրապետությունում հասարակության մեջ բևեռացվածության բարձր մակարդակ կա, և իշխանությունն իբր «օլիգարխի» ձեռքում է։

Բացի այդ, Կուբիլիուսը և Յուկնևիչենեն մատնանշել են Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելը։ Նրանք կարծում են, որ հանրապետության «իշխող օղակներում ինչ-որ մեկը» միտումնավոր այնպիսի քաղաքականություն է վարում, որը պետք է խոչընդոտի ԵՄ անդամակցությանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, որի կապակցությամբ Բրյուսելը նրան հարցաշար է ուղարկել։ Թբիլիսին հրատապ կարգով պատասխանները փոխանցել է մինչև մայիսի 10-ը։ Միաժամանակ Բրյուսելը հիշեցրել է, որ վրացական կառավարությունը կանգնեցրել է խոստացված դատաիրավական բարեփոխումները։