Ախալցխայի երկու գյուղ կարկտահարվել են

Ախալցխայի երկու գյուղ կարկտահարվել են

Այսօր՝ հունիսի 13-ին, կարկտահարվել են Ախալցխայի մունիցիպալիտետի Ծինուբանի և Գուրքելի գյուղերը, տեղաբնակների խոսքով վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածություններ։

«Կարկուտ է տեղացել, ծառերի վրա պտուղ չի մնացել, խաղողի ողկույզները թափվել են, վնասվել են նաև տնկիներն ու բերքը»,- պատմել են տեղացիները Հարվային դարպասին։