Նինոծմինդայում որ մարզադաշտերն են վերանորոգվել եւ որոնք են կառուցվում այս պահին

Նինոծմինդայում որ մարզադաշտերն են վերանորոգվել եւ որոնք են կառուցվում այս պահին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի նոր մինի-մարզադաշտի կառուցման աշխատանքները ավարտվել էին 2021 թվականի օգոստոս ամսին: Սակայն ուժեղ քամիների պատճառով մարզադաշտի արհեստական գորգը ամբողջովին քանդվել է: Խաղադաշտի կառուցման համար 56 000 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:

Ինչպես նաեւ վատ վիճակում է գտնվում Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտը, որը վերանորոգվել էր անցած տարի 37 200 լարի գումարի դիմաց, Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերության կողմից:

Վերոնշյալ եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մյուս խաղադաշտերի շուրջ զրուցեցինք աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանի հետ. «Օրոջալարի խաղադաշտի հետ կապված արհեստական գորգը քամին քշել էր, մենք այդ թերությունները վերացրել ենք եւ վերանորոգել: Ինչպես նաեւ վերանորոգել ենք Մեծ Խանչալիի մինի մարզադաշտը: Ինչ վերաբերվում է Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտին ասեմ որ անուշադրության է մատնված: Ունեմ տեսանյութ որտեղ պարզ երեւում է թե ինչպես երեխաները կանգնած են նոր տեղադրված դռան վրա եւ ճոճվում են: Թե քաղաքում եւ թե գյուղերում եթե կառուցվում է մարզադաշտ ապա պետք է հետեւել եւ խնամել հակառակ դեպքում մարզադաշտը շատ շուտ վերանորոգման կարիք կունենա»:

Նշենք, որ Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտի գիշերային լուսավորության լամպերից գործում է միայն մեկը:

Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտը
Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտը

Հարցին, թե արդյոք լամպերի փոփոխման աշխատանքներ չեն իրականացվելու, Հովսեփյանը ասաց. «Ինչ վերաբերվում է լուսավորությանը մենք աշխատանքը հանձնել ենք շատ լավ, ինչ որ պահանջվել է մեզանից մենք կատարել ենք»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում որ մարզադաշտերն են վերանորոգվել եւ որոնք են կառուցվում այս պահին

Կարդացեք նաեւ՝

Օրոջալարի մինի մարզադաշտը առաջ
Օրոջալարի մինի մարզադաշտը հիմա

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ` Նորաշեն թաղամասում մինի մարզադաշտի (հատկացվել է 67 000 լարի) եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղում մեծ մարզադաշտի կառուցման համար (հատկացվել է 76 000 լարի):

Մանրամասներ քաղաք Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում մինի մարզադաշտի կառուցման ծրագրի վերաբերյալ by Radio NOR on Scribd

Նշենք, որ աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:

Մանրամասներ Նինոծմինդայի շրջանի Սաղամո գյուղի մեծ մարզադաշտի կառուցման ծրագրի վերաբերյալ by Radio NOR on Scribd

Հակիրճ ձեռներեցի մասին

Ռազմիկ Ղումաշյանը որպես անհատ ձեռներց գրանցվել է 2011 թվականի ամռանը (հարկային ծածկագիր՝ 32001006038): Ընկերությունը մասնակցել է 23 տենդեր մրցույթի որտեղից շահել է 12 -ը, իսկ 9 մրցույթ՝ պարտվել է: Ստատիստիկայի համաձայն Ռազմիկ Ղումաշյանը միշտ համագործակցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետ: Ռազմիկ Ղումաշյանը նաեւ համարվում է შპს შინარარ 2007 ընկերության բաժնետեր: Իրավաբանական հասցեն նշած է Վրաստան, քաղաք Նինոծմինդա, գյուղ Փոքր Գոնդուրա: