Ռուսաստանը Վրաստանում դարձել է դրամական փոխանցումների բացարձակ առաջատարը

Ռուսաստանը Վրաստանում դարձել է դրամական փոխանցումների բացարձակ առաջատարը

2022 թվականի մայիսին դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 505,7 մլն դոլար (1502,1 մլն լարի)։

Սա 169,4%-ով (318,0 մլն դոլար) ավելի է 2021 թվականի մայիսի նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների։

Ռուսաստանը դարձել է դրամական փոխանցումների բացարձակ առաջատարը՝ նրան բաժին է ընկնում մայիսին Վրաստան կատարվող բոլոր դրամական փոխանցումների 62,07%-ը։

Ռուսաստանից փոխանցումների ծավալը կազմել է 313,9 մլն դոլար։ Սա 888,78%-ով ավելի է նախորդ տարվա մայիսի համեմատ, իսկ 136%-ով ավելի, քան նախորդ տարվա ապրիլին։

Դրամական փոխանցումների ծավալով երկրորդ տեղում Իտալիան է՝ 36,8 մլն դոլար (ընդհանուրի 7,28%-ը)։

Երրորդում՝ ԱՄՆ-ն՝ 27,78 մլն դոլար (ընդհանուրի 5,49%-ը)։

Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Ղազախստանը՝ 20,81 մլն դոլար (ընդհանուրի 4,11%-ը) և Հունաստանը՝ 20,33 մլն դոլար (ընդհանուրի 4,02%-ը)։