Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանի լեգենդներին հրաժեշտի խաղում

Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանի լեգենդներին հրաժեշտի խաղում

Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Գոլեր՝ Սարկիսով, 34, Մովսիսյան, 37, Պիզելլի, 44, Իաշվիլի (11մ), 53, Մանուչարյան, 60

Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել հետևյալ ֆուտբոլիստները՝

1․ Գևորգ Կասպարով, 5․ Ռոբերտ Արզումանյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 7․ Արթուր Եդիգարյան, 8․ Մարկոս Պիզելլի, 11․ Արթուր Սարկիսով, 14․ Յուրա Մովսիսյան, 15․ Վահագն Մինասյան, 16․ Վալերի Ալեքսանյան, 17․ Արարատ Առաքելյան, 20․ Լևոն Հայրապետյան, 21․ Սամվել Մելքոնյան, 22․ Էդգար Մանուչարյան:

Գլխավոր մարզիչ՝ Ռոման Բերեզովսկի: