Մեկ երեխա զոհվել է. Բաթումում մեքենան վրաերթի է ենթարկել 2 երեխայի

Մեկ երեխա զոհվել է. Բաթումում մեքենան վրաերթի է ենթարկել 2 երեխայի

Այսօր՝ հունիսի 18-ին, Բաթումիի Տաբիձեի փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու փոքր երեխաների։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մինչև 10 տարեկան մեկ երեխա մահացել է, ևս մեկը վիրավորվել։

Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը նախատեսում է թմրամիջոցների, հոգեմետ նյութի ազդեցության տակ մեքենա վարելը, որը ծանր վնաս է հասցրել մարդու առողջությանը։