Հայտնի է ուսուցիչների և ուսանողների քննական քարտերի հրապարակման ժամանակացույցը

Հայտնի է ուսուցիչների և ուսանողների քննական քարտերի հրապարակման ժամանակացույցը

Հունիսի 21-ից, ժամը 10:00-ից դիմորդներին, դրամաշնորհային մրցույթի մասնակիցներին և մագիստրատուրայի թեկնածուներին հասանելի կլինեն քննության քարտերը (հրավիրատոմսերը): Տեղեկությունը տարածում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):

NAEC-ի փոխանցմամբ՝ ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները քննական քարտերը (հրավիրատոմսերը) կկարողանան ձեռք բերել հունիսի 22-ի ժամը 10:00-ից:

Նշենք, որ քարտը պարունակում է տեղեկատվություն քննական կենտրոնի հասցեի, յուրաքանչյուր քննության ամսաթվի, քննության գրանցման ժամի մեկնարկի և այլ կարևոր առաջարկությունների մասին։

NAEC-ը դիմորդներին հիշեցնում է, որ ընդունելության քննություններին քննական քարտ ներկայացնելը անձը հաստատող փաստաթղթի հետ պարտադիր է։

Քննության քարտը տպելու համար պետք է այցելել online.naec.ge կայք և հատկացված հատուկ դաշտերում լրացնել անձնական տվյալները, որով գրանցվել են քննության: aliq.ge