Ախալքալաքի մարզիկների հաղթանակը Հայաստանում

Ախալքալաքի մարզիկների հաղթանակը Հայաստանում

Հունիսի 19-ին, Հայաստանի Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջազգային պրոֆեսիոնալ գոտու մենամարտերում Նաիր Մելիքյանը և Արտյոմ Քամալյանը բացարձակ հաղթանակներ են գրանցել:

K-1 Համաշխարհային սիրողական ֆեդերացիան և K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիան կազմակերպել էին ազգային սիրողական և պրոֆեսիոնալ մենապարտեր: Հունիսի 18-ից 19-ը տեղի ունեցած պրոֆեսիոնալ մենամարտերում Ախալքալաքի մարզահամալիրի սաները հաղթանակներ են տարել։

75կգ քաշային կարգում Նաիր Մելիքյանը մարտեր առանց կանոնների (MMA) սպորտաձևում, մենամարտի հենց առաջին ռաունդում հաղթելով իրանցի մարզիկին, արժանացել է WAK-1F գոտու։

75կգ քաշային կարգում Արտյոմ Քամալյանը բռնցքամարտ սպորտաձևում, մենամարտել է իրանցի մարզիկի հետ և երկրորդ ռաունդում հաղթել, նույնպես արժանացել է պրոֆեսիոնալ WAK-1F գոտու: Արտյոմի մարզիչն է Սերգեյ Տոնականյանը։ jnews.ge