Հայտնի են պաղպաղակի վտանգավոր հետեւանքները

Հայտնի են պաղպաղակի վտանգավոր հետեւանքները

Պրոֆեսորներ Վլադիմիր Խավինսոնը եւ Սվետլանա Տրոֆիմովան «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարեւորի մասին» հաղորդման եթերում անվանել են պաղպաղակի վտանգավոր հետեւանքները։

Նրանք նշել են, որ պաղպաղակն այն հինգ մթերքներից է, որոնք կարճացնում են կյանքը՝ բաղադրության մեջ բուսական ճարպերի (արմավենու յուղ եւ այլ փոխնակներ) առկայության պատճառով, որոնք հրահրում են տարբեր, այդ թվում՝ սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացում, հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Նաեւ պաղպաղակը կարող է խաթարել ճանաչողական գործառույթը՝ շաքարի բարձր պարունակության պատճառով, ընդգծել է պրոֆեսոր Խավինսոնը։

Առողջության համար մեկ այլ բացասական հետեւանք է ավելորդ քաշը, մանրամասներ են հայտնել մասնագետները։ Երբ մարդը ստանում է ճարպերի եւ շաքարի ավելցուկ, նրա միկրոֆլորան փոխվում է, եւ իմունիտետի աշխատանքը վատանում է, ինչը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը կամ քաղցկեղը, զգուշացրել է Տրոֆիմովան։

Բացի այդ, պաղպաղակը վարակիչ հիվանդությունների զարգացումը խորացնող գործոն է, եզրափակել է Խավինսոնը։