Թբիլիսիում ոստիկանները մեկ անձի են ձերբակալել վիրավորելու համար

Թբիլիսիում ոստիկանները մեկ անձի են ձերբակալել վիրավորելու համար

Թբիլիսիի ոստիկանության Իսան-Սամգորիի գլխավոր բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար բերման են ենթարկել 1992 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ռ.Մ.-ին։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հունիսի 24-ին մեղադրյալը սառը զենքով վնասվածքներ է հասցրել 1996 թվականին ծնված Գ.Վ.-ին, 1991 թվականին ծնված Տ.Բ.-ին, 1987 թվականին ծնված Է.Հ.-ին և դեպքի վայրից թաքնվել։

«Իրավապահների ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը տաք հետքերով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի 1-րդ մասով, որը նախատեսում է սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ։

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 16-ից 20 տարի ժամկետով», – հայտնում են ՆԳ նախարարությունում։ 1tv.ge