Հերթ՝ Մոսկվայի սգո սրահի դիմաց, որտեղ այսօր հրաժեշտ կտան Յուրի Շատունովին

Հերթ՝ Մոսկվայի սգո սրահի դիմաց, որտեղ այսօր հրաժեշտ կտան Յուրի Շատունովին

Երգիչ Յուրի Շատունովին հրաժեշտի արարողությունը սկսվել է կիրակի առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը սպիտակ վարդերի փնջերով:

Սգո սրահը պատված է սպիտակ վարդերով, արարողությունը հերթապահում են շտապօգնության մեքենաները։

«Սպիտակ վարդեր» երգը 80-ականների վերջին «Ласковый май» խմբի մենակատար Շատունովի հիթերից էր։

Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը՝ 49 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ shantnews.am