G7-ն արգելելու է ոսկու ներկրումը Ռուսաստանից

G7-ն արգելելու է ոսկու ներկրումը Ռուսաստանից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների հետ միասին կարգելի Ռուսաստանից ոսկու ներկրումը։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ում։

«ԱՄՆ-ն Պուտինի համար աննախադեպ գին է սահմանել՝ զրկելով նրան Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ եկամուտներից։ «Մեծ յոթնյակի» հետ միասին մենք արգելում ենք ռուսական ոսկու ներմուծումը, որը խոշոր արտահանում է, և Ռուսաստանին բերում է տասնյակ միլիարդավոր դոլարներ»,- գրել է Բայդենը։

Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները հավաքվում են Գերմանիայի Բավարիա մարզում հանդիպման։ Անդամ երկրների հետ գագաթնաժողովին կմասնակցեն Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Արգենտինայի, Սենեգալի և Ինդոնեզիայի ղեկավարները։