Ճավճավաձե փողոցում կոյուղին խցանվել է

Ճավճավաձե փողոցում կոյուղին խցանվել է

Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցում կոյուղագիծը վնասվել է, ինչից էլ փողոցում տհաճ հոտ է տարածվում։

Կոյուղու ջուրը հոսում է փողոցով և իջնում ​​Պուշկինի փողոց, որտեղից թափվում է այս փողոցում գտնվող ավերված կոյուղու դիտահորի մեջ։

Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայությունից մեզ ասացին, որ իրենք կուսումնասիրեն խնդիրը և հնարավորինս արագ կձեռնարկեն համապատասխան քայլեր: