Հեշտիա գյուղում անձրեւաջրերը հեղեղել են բնակիչների հողատարածքները եւ տները (վիդեո, ֆոտո)

Հեշտիա գյուղում անձրեւաջրերը հեղեղել են բնակիչների հողատարածքները եւ տները (վիդեո, ֆոտո)

Առատ տեղումները Նինոծմինդայի մունիցիպալիտետում հասցրել են զգալի վնասներ՝ այդ թվում Հեշտիա գյուղում: Այսօր՝ հունիսի 27 -ին, կեսօրից հետո գյուղի միջով հոսող առուն դուրս է եկել հունից՝ վարարելով հարակից հողատարածքները: Ջուրը լցվել է բնակիչների տներն ու նկուղները:

Արդեն մի քանի օր է հորդառատ անձրեւներ են տեղում Վրաստանի ամբողջ տարածքում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել տարբեր տարածաշրջաններում՝ բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, քշել է կամուրջներ, քանդել ճանապարհների որոշակի հատվածներ, որոշ վայրերում անգամ տեղահանվել են բնակիչները:

Կարդացեք նաեւ՝