Թափառող շները հարձակվում են Նինոծմինդայի բնակիչների վրա

Թափառող շները հարձակվում են Նինոծմինդայի բնակիչների վրա

Ամեն տարի Նինոծմինդա քաղաքում թափառող շների թիվն ավելանում է։

Բնակիչները դժգոհում են, որ շները խմբերով շրջում են ու հարձակվում երեխաների ու մեծերի վրա։ Մարդիկ չեն կարող միայնակ, առանց ուղեկցորդի դուրս գալ փողոց, հատկապես երեկոյան, քանի որ շներն ավելի ակտիվ են երեկոյան ժամերին։ «Ես շատ եմ վախենում շներից, դրա համար էլ մենակ տնից դուրս չեմ գալիս։ Ցանկացած պահի կարող են հարձակվել»,- ասում է Նինոծմինդայի բնակիչ Հերիքնազը:

Ինչու են հայտնվում թափառող շները.

Բնակիչների խոսքով՝ տերերը դեն են նետում փոքրիկ ձագերին, ինչի պատճառով էլ թափառող շների թիվը անընդհատ ավելանում է։ Կենդանիների կացարանների կառուցման և ստերիլիզացման մարզային ծրագրեր չկան։

Մյուս կողմից, շները չեն կարողանում կեր գտնել, ինչի պատճառով էլ դառնում են ագրեսիվ և վտանգավոր բոլորի, հատկապես փոքր երեխաների համար։

Վրաստանի օրենսդրությունն արգելում է դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ. Տեղական իշխանությունները լուծումներ են փնտրում այս խնդրի համար, սակայն այս փուլում համապատասխան միջոցներ չկան այդ հարցով զբաղվելու համար։

2018 թվականից խոսում էին Ախալցխայում կենդանիների կացարանի կառուցման մասին, հետո Լաշա Գեգեչկորիան քաղաքապետարանին նվիրեց շինարարության նախագիծը։ Ի վերջո, որոշվեց, որ կենդանիների կացարանը կլինի միջքաղաքային և կսպասարկի մարզի բոլոր վեց քաղաքապետարաններին։ Սակայն այս հարցը մինչ այժմ մնում է չլուծված։

Ավելին ՝ մեր աուդիո նյութում

Radio NOR · Бродячие собаки нападают на жителей Ниноцминда