Ախալցիխեի Մեսխեթյան դրամատիկական թատրոնը Նինոծմինդայում

Ախալցիխեի Մեսխեթյան դրամատիկական թատրոնը Նինոծմինդայում

Հուլիսի 18 -ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոն էին հյուրընկալվել Ախալցիխեի «Մեսխեթի» պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի դերասանները, ովքեր հանդես եկան իրենց կատակերգական ներկայացմամբ։

Թատերական ներկայացումը, որը կոմեդիայի ժանրից էր, մատուցվեց վրացերեն լեզվով:

«Մեսխեթի» պրոֆեսիոնալ պետական թատրոնի տնօրեն՝ Իրակլի Աթունաշվիլին NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ողջունում եմ Նինոծմինդային, ասեմ որ շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար: Մենք միշտ շրջում ենք հյուրախաղերով տարբեր տարածաշրջաններ, որ ժողովուրդը տեսնի մեր թատրոնը եւ գնահատի: Այսօրվա ներկայացումը երկու ընտանիքների (հայ եւ վրաց) մասին է, որտեղ տղան եւ աղջիկը ուզում են ամուսնանալ, իսկ ծնողները դեմ են դրան»:

Չնայած նրան, որ հանդիսատեսը քիչ էր, ներկայացումը այնուամենայնիվ կայացավ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ախալցիխեի «Մեսխեթյան դրամատիկական թատրոնը» Նինոծմինդայում