Նինոծմինդայի շրջանում քան՞ի աշակերտ է նոութբուքեր ստացել

Նինոծմինդայի շրջանում քան՞ի  աշակերտ է նոութբուքեր  ստացել

Նինոծմինդայի դպրոցների՝ և ավարտական դասարանների գերազանցիկ աշակերտները, և առաջին դասարանցիները համակարգիչներ են նվեր ստացել։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը համակարգիչներ է շնորհել հանրակրթական դպրոցների աշակերտներին՝ 2019-2020 և 2020-2021 թվականներին գերազանց սովորելու համար։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 74 սան ստացել են համակարգիչներ գերազանց առաջադիմության համար

Համակարգիչ են ստանում այն աշակերտները, ովքեր VII-IX դասարանները ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։ «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և բարելավել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուսուցման մեջ:

Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա 2019-2020 ուսումնական տարում «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակում Նինոծմինդայի շրջանի դպրոցներում համակարգիչներ են ստացել 311 աշակերտ: Իսկ 2021-2022 ուս․ տարում համակարգիչներ կտրվեն 723 աշակերտի։

«Իմ առաջին Համակարգիչը» ծրագիրն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության կողմից 2009 թվականից։