Դրենաժային համակարգի կառուցման մրցույթը կրկին չկայացավ

Դրենաժային համակարգի կառուցման մրցույթը կրկին չկայացավ

Արդեն որերորդ անգամ է ինչ քաղաքի Ճոճաշեն հատվածում, մասնավորապես՝ Շահումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսահակյան, Տոլստոյ, Ջափարիձե փողոցներում դրենաժային համակարգի կառուցման մրցույթը չի կայանում։

Այս տարի շինարարության համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 290 հազար լարի։ 2022 թվականին արդեն երեք անգամ է նույն մրցույթը հայտարարվում է։ Առաջինը՝ ապրիլին, երկրորդը՝ մայիսին, երրորդը՝ հուլիսին։ Ապրիլին և հուլիսին ոչ ոք չի դիմել, իսկ մայիսին եղել է մեկ մասնակից, սակայն որակազրկվել է գրանցման/արտոնագրման տվյալների պատճառով։

Նույն իրավիճակն էր անցյալ տարի։ Այն ժամանակ հատկացվել է 310 հազար լարի, սակայն կրկին ոչ ոք չի դիմել։

Քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունից նշել են, որ նորից մրցույթ կհայտարարեն, քանի դեռ չի գտնվել մեկը, ով կկատարի այդ աշխատանքները։

Շինարարական նախագիծին կարող եք ծանոթանալ անցնելով հղմամբ.