«Առաջին անգամ կինոթատրոնում» – ֆիլմերի ցուցադրություն Սաթխայում

«Առաջին անգամ կինոթատրոնում» – ֆիլմերի ցուցադրություն Սաթխայում

Հուլիսի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի մշակույթի տանը 30 տարի անց առաջին անգամ ցուցադրվեցին ֆիլմեր, որոնց հեղինակները երիտասարդներ են Ախալքալաքից և Նինոծմինդայից։ Այս կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը նկարահանվել են GIPA Media Lab ծրագրի շրջանակներում:

«Անտեսանելի պատմություններ Սամցխե-Ջավախքից» վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթել է Սաթխա գյուղից Սպիրիդոն Բաքիրյանը: Այստեղ էր, որ ցուցադրվեցին նախագծի մասնակիցների ֆիլմերը։ Ցուցադրությանը ներկայացված էին նաև հետևյալ ֆիլմերը.

«Թիթեղագործ Բագրատը», հեղինակ՝ Սամվել Սեյրանյան
«Երբեք մի հանձնվիր», Ամիրան Ուստյան, Տաթևիկ Թումասյան
«Սաթխայի թանգարան», Մարինե Ղազարյան, Սյուզի Պալոյան
«Ամեն դեպքում վեր կաց», Անի Ավագյան
«Միայնակ հայրը», Սեդա Գիգոլյան
«Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես», Սվետլանա Լևին, Գենադի Լևին
«Մզիսայի պատմությունը», Արտյոմ Քոսյան, Եվգինե Ղարսլյան
«Ադելինա», Զոյա Ղարսլյան
1960-ական թվականներից Սաթխայի մշակույթի տանը գործում էր կինոթատրոն։ Ցուցադրվում էին հիմնականում հնդկական ֆիլմեր։ Պատահել է, որ աշխատողները չեն հասցրել տոմսեր ընդունել կամ վաճառել, քանի որ շատ մարդիկ են եկել։ 1994 թվականին կինոթատրոնը դադարեց գործել։ Նախկինում մեծ էկրան կար, շոուների համար անհրաժեշտ տեխնիկա, իսկ հիմա, բացի բեմից, լուսավորությունից ու աթոռներից, գրեթե ոչինչ չի մնացել։

Գրեթե 30 տարի անց նույն վայրում առաջին անգամ ցուցադրվեցին տեղի երիտասարդների նկարահանած ֆիլմերը, որոնք քայլ արեցին կինոմշակույթի զարգացման ուղղությամբ։

Ձեզ ենք ներկայացնում Սպիրիդոն Բաքիրյանի «Առաջին անգամ կինոյում» ֆիլմը։