Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նոր մանկապարտեզ կբացվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նոր մանկապարտեզ կբացվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում սկսվել է մանկապարտեզի վերանորոգումը։

Մանկապարտեզը կկազմակերպվի գյուղի դպրոցի առաջին հարկում։ Նախագիծը նախատեսում է ննջասենյակի, խաղասենյակի, ճաշասենյակի, հանդերձարանի, սրահի, տնօրենի սենյակի, բժշկի սենյակի և պահեստի վերանորոգում։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 15 շաբաթվա ընթացքում։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 120 հազար լարի։

Մրցույթին մասնակցել է 7 ընկերություն։ 111 990 լարիի տենդերը շահել է «Ալմե»-ն։

Ղուլալիս գյուղի բնակիչները շատ են ցանկանում մանկապարտեզ ունենալ։ Բնակիչները նշեցին, որ մանկապարտեզի կարիքը մեծ է։ Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ երեխաներին չի կարելի մենակ թողնել։ Գյուղում աշխատանք չկա. Իսկ եթե մանկապարտեզ լինի, մի քանի հոգի կկարողանան աշխատել։

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում չորս մանկապարտեզ է կառուցվում։