Նոր թփեր ու ծառեր են տնկվել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում

Նոր թփեր ու ծառեր են տնկվել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում

Վաղ առավոտից Մշակույթի կենտրոնի բակում և Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում տնկվում են ծառեր և թփեր։

Շինարարների խոսքով, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում կտնկվի ավելի քան 300 ծառ ու թուփ։ Ամբողջությամբ կվերակառուցվեն Հայոս-Քարթլոս այգին, Կենտրոնական զբոսայգին և Մշակույթի կենտրոնի բակը։ Այժմ տեղադրվում են լապտերներ, տնկվում են թփեր ու ծառեր, վերանորոգվում է շատրվանը, կտեղադրվեն աղբամաններ։

Նշենք, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ​​ծրագրի շրջանակներում 6 քաղաքներում ենթակառուցվածքային ծրագիր կիրականացվի։

Այս ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի պետական ​​ծրագրի շրջանակներում։

Այս մասին ավելի մանրամասն մեզ ասաց Նինոծմինդա քաղաքի զբոսայգիներում վերականգնողական աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերության մենեջերը։

Radio NOR · Новые кусты и деревья посажены во дворе центра культуры города Ниноцминда
Տեսարան դեպի Հայոս Քարթլոս այգի