Հրապարակվել են ուսուցիչների քննական բոլոր թեստերը

Հրապարակվել են ուսուցիչների քննական բոլոր թեստերը

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների, մենթոր և առաջատար ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների ժամանակ կիրառված բոլոր թեստերը:

Բոլոր առարկաների թեստերը հասանելի են հետևյալ հղումով:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» և «Ադրբեջաներեն լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել քննություններին և բարձրացնել կարգավիճակը:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստերը հասանելի են հետևյալ հղումով:

Քննությունների արդյունքները NAEC-ը կսկսի հրապարակել ընթացիկ ամսվա ընթացքում:

aliq.ge