Նինոծմինդայից Եսաիլ Իգիթյանը հանդիպել է գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային

Նինոծմինդայից Եսաիլ Իգիթյանը հանդիպել է գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային

Նինոծմինդա քաղաքի N1 հանրակրթական դպրոցի էկո ակումբը Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից է։ Էկոակումբի ներկայացուցիչ Եսաիլ Իգիթյանը հյուրընկալվել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային։

Եսաիլ Իգիթյանը մեկ օր է անցկացրել նախարարի հետ և մասնակցել նախարարության և նախարարության համակարգում ընդգրկված գերատեսչությունների հանդիպումներին։

Եսաիլ Իգիթյանը Օթար Շամուգիայի հետ միասին ներկա է գտնվել դոնոր կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել են ընթացիկ ծրագրերի արդյունքները, նախատեսվող միջոցառումներն ու ապագա ծրագրերը։

Օթար Շամուգիան Էկո ակումբի ներկայացուցչի հետ զրույցում նշել է, որ գյուղատնտեսական և բնապահպանական մասնագիտությունները գնալով ավելի պահանջված են դառնում, և այդ ուղղությունների զարգացման համար շատ կարևոր է որակյալ կադրերի առկայությունը։ Նախարարը Եսաիլ Իգիթյանին հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում և աբոնեմենտ նվիրել պահպանվող տարածքներ և ազգային պարկեր այցելելու համար։

Եսաիլը այցելել է նաև գինու մառան, գինու գրադարան և թանգարան, որը գտնվում է Գինու ազգային գործակալությունում։ Նա հանդիպել է Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլայի հետ, ով նրան ծանոթացրել է գործակալության պատմությանն ու գործառույթներին։ Նա խոսել է վրացական գինու շուկայավարման, արտահանման խթանման և որակի բարելավման միջոցառումների, խաղողի այգիների կադաստրի մասին։ Լևան Մեխուզլան նշել է, որ հատկապես կարևոր է 2021 թվականը, երբ ռեկորդային քանակության՝ 107 միլիոն շիշ գինի է արտահանվել աշխարհի ավելի քան 60 երկիր։

Եսաիլ Իգիթյանն այցելել է նաև Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ օդի, ջրի և հողի անալիզների լաբորատորիա, որտեղ լաբորատորիայի ղեկավար Լիա Ապցիաուրին հյուրին ցուցադրել է ժամանակակից, բարձր տեխնոլոգիական գործիքներ, ծանոթացրել հողի որակի ցուցանիշների որոշման տեխնոլոգիաներին։ Օդի, ջրի լաբորատորիայի հնարավորություններին։

Օրվա ավարտին Եսաիլ Իգիթյանը հյուրընկալվել է Բնապահպանական տեղեկատվական եւ կրթական կենտրոնի տնօրէն Թամար Ալադաշվիլիին։ Թամար Ալադաշվիլին Էկոակումբի ղեկավարին մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը։ Նա նշել է նաև կանաչ ճամբարի մասին, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական թեմաների շուրջ և իրականացնել համապատասխան ծրագրեր։ Թամար Ալադաշվիլին հյուրին գրքեր ու տեղեկատվական բրոշյուրներ է նվիրել։

«Այսօր շատ տպավորիչ էր, շատերը հնարավորություն չեն ստանում նման հետաքրքիր ու բեղմնավոր օր անցկացնել նախարարությունում։ Ինձ համար շատ հետաքրքիր ու կարևոր էր նախարարի հետ ծանոթանալը և աշխատանքային ընթացքը։ Ապագայում սա լավ փորձ և մոտիվացիա կլինի»,– նշել է Եսաիլ Իգիթյանը։

Բնապահպանական կրթության մրցույթը՝ Նիկո Կեցխովելիի անվան դպրոցի մրցանակը, Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) ֆինանսական աջակցությամբ, անցկացվում է CENN-ի կողմից 2015 թվականից։ Մրցույթի համակազմակերպիչներն են շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարությունները և Վրաստանի խորհրդարանը։