Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ “Քաղաքի խորհրդանիշը” խորագրով

Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ “Քաղաքի խորհրդանիշը” խորագրով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության և սպորտի ծառայությունը`գենդերային հավասարության և տուրիզմի բաժնի հետ հայտարարում են մրցույթ՝ “Քաղաքի խորհրդանիշը” խորագրով։

Մրցույթին կարող են մասնակցել շրջանի բոլոր նկարիչները, լուսանկարիչները և քանդակագործները` առանց տարիքային սահմանափակման։

Ձեզ տրվում է հնարավորություն ներկայացնել նկարներ, մանրանկարներ, քանդակներ և լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքը։

Նմուշները ներկայացնել մինչև օգոստոսի 20֊ը ներառյալ։

Հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքը, որը կարժանա պարգևատրման։