Տարածքային ռեզերվի ստեղծման վերաբերյալ տեղեկատվական հանդպում Նինոծմինդայի քաղաքապետարանում

Տարածքային ռեզերվի ստեղծման վերաբերյալ տեղեկատվական հանդպում Նինոծմինդայի  քաղաքապետարանում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տարածքային ռեզերվի ստեղծման վերաբերյալ տեղեկատվական հանդպում տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Արմեն Բդոյանի հետ։

Տարածքային ռեզերվի մասին մանրամասն տեղեկություններ ներկայացրեց ազգային գվարդիայի 10-րդ կադրային բրիգադի 104-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ՝ Գոչա Բատաձեն, շտաբի ավագ կապիտան՝ Սպարտակ Ստեփանովը, գումարտակի սերժանտ, վարպետ-սերժանտ՝ Թամազ Նիկոլովան։ Տարածքային ռեզերվը Վրաստանի պաշտպանության նախարարության նախագիծն է։ Նախագիծը իրականացնում է ազգային գվարդիան։

Մասնակցություն կարող են ցուցաբերել 18-51 տարեկան Վրաստանի քաղաքացիները, այդ թվում` 18-22տարեկան այն ուսանողները, ովքեր բնակություն են հաստատում Թբիլիսիի, Մցխեթայի, Կախեթիի, Իմերեթիի, Սամեգրելոյի,Գուրիայի, Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում։

Ընդունման ընթացակարգը՝

• Ռազմաբժշկական ստուգում

• Հոգեբանական թեստավորում

• Հարցազրույց

Հատկանշական է, որ տարածքային ռեզերվում ընդգրկված քաղաքացիների համար կկնքվի 4 տարվա վճարովի պայմանագիր, իսկ պահեստազորը կապահովվի ինչպես՝ սոցիալական, այնպես էլ՝ իրավական պաշտպանությամբ։ Քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կանցնեն 36օրյա ինտենսիվ մարտական պատրաստվածություն։

Այս մասին գրված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆեյզբուքյան էջում: