Ստորագրահավաք՝ ՌԴ քաղաքացիների մուտքը վիզային ռեժիմով դարձնելու համար

Ստորագրահավաք՝ ՌԴ քաղաքացիների մուտքը վիզային ռեժիմով դարձնելու համար

Ավելի քան 13 հազար մարդ մասնակցել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների` Վրաստան մուտք գործելը վիզային ռեժիմով դարձնելու պահանջով ստորագրահավաքին:

Ստորագրահավաքը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 3-ին, հեղինակը քաղաքացի Գիորգի Իմեդաշվիլիին է:

«Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար պետք է սահմանվի վիզային ռեժիմ, ըստ որի` Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները տարվա ընթացքում չեն կարողանա Վրաստանի տարածքում գտնվել 3 ամսից ավելի, ինչը երաշխավորում է, որ այս երկրների քաղաքացիները կարող են Վրաստան մտնել միայն զբոսաշրջային նպատակներով»,- ասված է Իմեդաշվիլիի ստորագրահավաքի տեքստում:

Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» և «Լելո» կուսակցությունները ևս կոչ են արել վիզային ռեժիմ սահմանել ՌԴ–ի և Բելառուսի քաղաքացիների համար:

Ստորագրահավաքը հասանելի է հետևյալ հղումով: aliq.ge