7-ամյա երեխայի մայրը պնդում է որ սպանել են որդուն տալով հավելյալ անզգայացման չափաբաժին

7-ամյա երեխայի մայրը պնդում է որ սպանել են որդուն տալով հավելյալ անզգայացման չափաբաժին

Վրաստանում 7-ամյա երեխա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Մանագաձեի անվան Ուրոլոգիայի ազգային կենտրոնում:

Առկա տեղեկության համաձայն, երեխան մահացել է անզգայացումից (նարկոզ) հետո, նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի արդյունքում սիրտը կանգ է առել:

7-ամյա երեխայի մայրը լրատվամիջոցների մոտ նշում է, որ ներարկումից հետո երեխան կրկնել է, որ խեղդվում է: Ըստ մոր պատմածի՝  Անեսթեզիոլոգը պարզաբանել է, որ շնչառության խնդիրը անզգայացման հետևանքն է, և պահանջել են նրան դուրս գալ վիրահատարանից:

«Սպանեցին որդուս, տալով հավելյալ չափաբաժին»:

Երեխայի մահվան համար ընտանիքի անդամները մեղադրում են բժիշկներին: Վերջիններս տեղեկացրել են, որ մահվան պատճառը եղել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունը:

Երեխան վերջին տարիներին պետք է ենթարկվեր երրորդ մանկական ուրոլոգիական վիրահատության:

Կենտրոնի տնօրեն Ամբրոս Պերտիան հաստատել է, որ երեխային չեն վիրահատել, բայց հերքել է, որ մայրը վիրահատարանում է եղել, երբ սկսել են անզգայացումը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարգավորող գործակալությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։ tv9news.ge