Գամկղրելիձեն լքում է պաշտոնը

Գամկղրելիձեն լքում է պաշտոնը

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն լքում է պաշտոնը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Գամկղրելիձեի հրաժարականը կապված է վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ։

Ըստ տեղեկությունների՝ Գամկղրելիձեն վարչապետին խնդրել է սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի աճը, սակայն կառավարությունը չի համաձայնել այս առաջարկին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախարարը կապվել է Գամկղրելիձեի հետ և պահանջել է պաշտոնը լքելու մասին հայտարարություն անել։

Նշենք, որ Ամիրան Գամկղրելիձեն 2013 թվականից ղեկավարում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։ aliq.ge