Թբիլիսիի կենտրոնական փողոցում սեքսով զբաղվելու համար զույգին տուգանք է սպառնում

Թբիլիսիի կենտրոնական փողոցում սեքսով զբաղվելու համար զույգին տուգանք է սպառնում

Ոստիկանությունը վարչական գործ է հարուցել այն բանից հետո, երբ Facebook-ում տեղադրվել է Թբիլիսիի կենտրոնում նկարահանված սեռական բնույթի տեսարաններով տեսանյութ։

Կադրերը, որոնք ցնցել են սոցցանցի վրացական հատվածը, արվել են ուշ գիշերին մետրոյի Մարջանիշվիլի կայարանի մոտ։ Դրանցում պատկերված են մերկ երիտասարդը և նրա ուղեկիցը։

Օգտատերերը ենթադրել են, որ տեսանյութում հայտնված մարդիկ օտարերկրյա զբոսաշրջիկներ են։ Հարյուրավոր մարդիկ Facebook-ի միջոցով կոչ են արել ՆԳՆ-ին արձագանքել։

«Երկու անձի ինքնությունը պարզվել է… Երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են»,- ասել է Ներքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների վարչության տնօրեն Քեթի Կովզիաշվիլին։

Գործը հարուցվել է մարդու արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող արարքի փաստով (Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս խախտումը պատժվում է մինչև 200 լարի տուգանքով։