Ախալքալաքի «Էվեքս» կլինիկայում 27-ամյա կին է մահացել

Ախալքալաքի «Էվեքս» կլինիկայում 27-ամյա կին է մահացել

Ախալքալաքի « Էվեքս» կլինիկայում այսօր մահացել է Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղում բնակվող 27-ամյա մի կին։ Ընտանիքի անդամները հիվանդանոցին մեղադրում են անփութության և անգործության մեջ։

TOK.TV-ին հանգուցյալի մորաքույրը պատմել է, որ մեկ շաբաթ առաջ Ախալցխայի «Էվեքս» կլինիկայում երիտասարդ կինը ծննդաբերել է ֆիզիոլոգիական ճանապարհով, և չնայած բողոքներին՝ հիվանդը դուրս է գրվել։

Վիճակի վատթարացման պատճառով երիտասարդ կինը երեկ տեղափոխվել է Ախալքալաքի «Էվեքս» կլինիկա, նա գտնվում էր կոմատոզային վիճակում։ Նա այսօր մահացել է։

Լրատվականի խմբագիրները կապ են հաստատել «Էվեքս» կլինիկաների հասարակայնության հետ կապերի ծառայության հետ, որտեղ հաստատել են հիվանդի մահը։ Նրանք ձեռնպահ են մնացել հարցերին պատասխանելուց և խոստացել են մեկնաբանություններ տալ ավելի ուշ։ Առողջապահության նախարարությունից նույնպես խոստացել են պարզաբանում տալ հարցին։

Նյութը կթարմացվի համապատասխան գերատեսչություններից պաշտոնական պատասխաններ ստանալուց հետո։