Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքերի համար քրեական հետապնդում չկա

Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքերի համար քրեական հետապնդում չկա

Վրաստանի դատախազության տվյալներով՝ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում բռնության, այդ թվում՝ բռնաբարության ենթադրյալ դեպքերի հետաքննությունն ընթանում է «ինտենսիվ ռեժիմով»: Այդուհանդերձ, մինչ օրս անչափահասների նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործությունների համար չի հայտնաբերվել մեկ անձ, ում նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվեր:

Խորհրդարանական հարցաքննության իրավունքի շրջանակներում «Լելոսներ» կուսակցության խորհրդարանական Անա Նացվիլիշվիլին համապատասխան տեղեկատվություն է խնդրել: Վրաստանի դատախազության միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին ընդհանուր պատասխան է տալիս և հայտարարում, որ քննչական գործողություններ են տարվում, բայց չնայած բազմաթիվ փորձաքննություններին, թե ինչու ենթադրյալ մեղավորը չի բացահայտվել, պատասխան չունի:

«Քրեաիրավական գործերով այսօրվա դրությամբ որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չկա: Նախաքննությունը շարունակվում է։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ գիշերօթիկի նախկին և ներկա շահառուներ, մանկավարժներ, ուսուցիչներ և քրեական գործի փաստական հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող այլ անձինք:Կատարվել են տարբեր տեսակի քննչական գործողություններ, փաստացի հանգամանքները պարզելու համար պահանջվել են կարևոր տեղեկություններ, նշանակվել են բժշկահոգեբանական փորձաքննություններ»,- ասել է Իրակլի Չիլինգարաշվիլին:

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ խոսում են Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին, և որ կատարված քննչական գործողություններն անարդյունավետ են: Ըստ այդմ՝ «Վրաստանի ՆԳՆ-ում ընթացիկ հետաքննությունը կրում է ֆորմալ և պատրանքային բնույթ, և այն չի կարող բավարարել նույնիսկ օբյեկտիվ և անաչառ հետաքննության տարրական չափանիշները: Գործի քննությունը մինչ այս քրեական համապատասխան որակումով չի իրականացվում, ուշացումով կատարվել են առանձին քննչական գործողություններ»: Ըստ հայտարարության, հասարակական կազմակերպությունները, «Սաֆար» միությունը, «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների (PHR)» և «Սոցիալական արդարության կենտրոնը» արձագանքել են Նինոծմինդայի մանկատան նախկին սաների իրավունքների համակարգված ոտնահարման վատթարագույն փորձին:

Նինոծմինդայի պանսիոնատը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հանրային պաշտպանը հայտարարեց, որ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել հաստատությունում ենթադրյալ բռնաբարության և բռնության չորս դեպքով:

Օմբուդսմենի ներկայացուցիչները երկու ամսից ավելի պահանջում էին մուտք գործել Նինոծմինդայի պանսիոնատ, սակայն հաստատության ղեկավար Սխալթիի արքեպիսկոպոս Սպիրիդոնը թույլ չի տալիս: Հոգեւորականի որոշմանը հաջորդել է հասարակության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքը:

Սխալթիի արքեպիսկոպոսը հրապարակայնորեն հայտարարել է, որ միասեռ ամուսնությունների կողմնակիցները մանկական գիշերօթիկ հաստատությունում չեն աշխատում:

Այս դեպքից հետո «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) կազմակերպությունը դիմել է դատարան՝ հանրային պաշտպանին Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոց ընդունելու խնդրանքով, իսկ մերժումից հետո դիմել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտե։ Միավորված ազգերի կազմակերպությունը ժամանակավոր միջոց է ընդունել՝ կառավարությանը հանձնարարելով վերահսկել երեխաների գիշերօթիկ դպրոցը:

sknews.ge