ՀՀ քաղաքացին փորձել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով մոտ 50 հազար դոլար արժողությամբ ոսկի դուրս բերել

ՀՀ քաղաքացին փորձել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով մոտ 50 հազար դոլար արժողությամբ ոսկի դուրս բերել

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են մաքսանենգ ոսկու ներկրումը Թուրքիա, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում անելով Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Կարծախի անցակետում։ Գործակալության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացին գաղտնի փորձել է դուրս բերել ավելի քան 870 գրամ 133,3 հազար լարի (ավելի քան 49 հազար դոլար) ոսկու ջարդոն։

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։