Տասներկու կրակոց կրծքավանդակին. Հունաստանում ծանր վիրավորվել է Վրաստանի քաղաքացի

Տասներկու կրակոց կրծքավանդակին. Հունաստանում ծանր վիրավորվել է Վրաստանի քաղաքացի

Հունաստանում ծանր վիրավորվել է Վրաստանի 41-ամյա քաղաքացին, ում վրա կրակել են 12 անգամ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Տուժածը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կոմոտինի քաղաքի հիվանդանոցում է։ Ներկա պահին նրա վիճակը կայուն է։

Ըստ բժիշկների՝ փամփուշտների մի մասը խրվել է կրծքավանդակի հատվածում, և դա կարող է որոշակի բարդությունների պատճառ դառնալ։

Ոստիկանությունը սկսել է որոնել հանցագործներին։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։