Ինչո՞վ են վտանգավոր միկրոալիքային վառարանները

Ինչո՞վ են վտանգավոր միկրոալիքային վառարանները

Մեծ Բրիտանիայից փորձագետները պատմել են իրական վտանգների մասին, որ    միկրոալիքային վառարանները ներկայացնում են իրենց տերերի համար: Ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես վտանգները նվազագույնի հասցնել: 

Նախ եւ առաջ անհրաժեշտ է հստակորեն պատկերացնել, որ միկրոալիքային վառարանները իերնց շուրջը ճառագայթում են ստեղծում: Տեսականորեն նրանք չպետք է անեն դա, որովհետեւ նրանց մեջ գոյություն ունի հատուկ մետաղական ցանց, բայց տասնյակ ամենատարածված վառարանների կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ արտահոսք տեղի է ունենում գործնականում բոլորի մոտ: 

Միկրոալիքային վառարանը նվազեցնում է ցանկացած սննդի սննդային արժեքը: Մթերքներում պարունակվող ֆերմենտները ենթարկվում են ճառագայթման գործընթացի, նշանակում է` մենք ստանում ենք ընդամենը մի մասն այն սննդանյութերի, որոնք մեր օրգանիզմում կհայտնվեին առանց միկրոալիքայինի: 

Հետաքրքիր է, որ միկրոալիքային վառարաններում օգտագործվող ճառագայթումն իրականում ստեղծված է ջուր տաքացնելու համար: Մեր օրգանիզմը մեծ մասամբ ջրից է կազմված, այդ պատճառով մենք բնականորեն կլանում ենք այդ ճառագայթումը:  Գիտության մեջ հակասական կարծիքներ գոյություն ունեն այն հետեւանքների մասին, որոնց հանգեցնում է միկրոալիքային վառարանների արձակած ճառագայթումը: Բայց գործնականում բոլոր գիտնականները համամիտ են, որ այն կարող է կատարակտ առաջացնել, ինչը 40 տարեկանից մեծ մարդկանց մոտ տեսողության խնդիրների ամենատարածված պատճառն է: 

Միկրոալիքային վառարանների քաղցկեղ առաջացնելու վտանգի մասին միասնական կարծիք չկա: Արժե նշել, որ միկրոալիքայիններում պատրաստված շատ ուտեստներում քաղցկեղածիններ են պարունակվում: Շատ պլաստմասսայե տարաներ վառարաններում տաքացվելու դեպքում քաղցկեղածինների արտահոսք են առաջացնում: Վերջապես, միկրոալիքային վառարանում վերամշակման համար նախատեսված սնունդը հատուկ քիմիական բաղադրիչներ է պարունակում (ВРА, պոլիէթիլենտերեֆտալատներ, բենզոլ, տոլուոլ եւ քսիլոլ), որոնք նպաստում են այդ գործընթացին: Իսկ դրանք բոլորը քաղցկեղի հետ են կապված: 

Մի շարք գիտնականներ այն եզրակացությանն են հանգել, որ միկրոալիքային վառարաններն ազդում են սրտի աշխատանքի վրա: Սակայն պաշտոնական հետազոտություններ առայժմ չեն անցկացվել: Փոխարենը Շվեյցարիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով միկրոալիքային վառարանի սնունդ օգտագործողները բախվում են արյան կարմիր բջիջների անկման եւ արյան սպիտակ բջիջների, ինչպես նաեւ խոլեստերինի աճի: 

Չնայած այդ բոլոր վտանգներին, չարժե կտրականապես հրաժարվել միկրոալիքային վառարանից, եթե սովորել եք դրան: Բայց եթե դրանում ինչ-որ բան եք պատրաստում, ավելի լավ է հեռանալ խոհանոցից եւ այնտեղից հեռացնել երեխաներին:

Նյութի աղբյուր՝ med.news.am