Ford մակնիշի ավտոմեքենան հարվածել է ցլին. Ցուլը սատկել է

Ford մակնիշի ավտոմեքենան հարվածել է ցլին. Ցուլը սատկել է

Օգոստոսի 15 -ին, ժամը 22:30 -ի սահմաններում՝ Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին, Ford մակնիշի ավտոմեքենան հարվածել է հանկարծակի ճանապարհին դուրս եկած ցլին։ Ցուլը տեղում սատկել է։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Ինչպես հայտնում են NOR ռադիոկայանի աղբյուրները՝ ոստիկանության աշխատակիցները տուգանել են ցլի տիրոջը, քանի որ ուշ ժամի ցուլը հայտնվել է փողոցում և դարձել պատահարի պատճառ։

Հիշեցնենք, որ նման դեպք օրեր առաջ տեղի էր ունեցել նաև Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղում։ Բեռնատարը հարվածել էր ցլին, ցուլը սատկել էր, տիրոջն էլ տուգանել էին։

Կարդացեք նաեւ՝