Հրդեհ Փարվանա գյուղում

Հրդեհ Փարվանա գյուղում

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղում հրդեհ է բռնկվել գոմերից մեկի տանիքում, որի ծածկը հողային է։

Հրդեհը տարածվել է տանիքի ողջ երկայնքով։

Հրշեջ-փրկարարների և գյուղացիների ջանքերով հրդեհը ժամանակին մեկուսացվել է։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Նյութը տրամադրել է Փարվանա գյուղի բնակիչը։