Գողության դեպքեր են հայտնաբերվել Նինոծմինդայում, Ախալցխայում և Բորժոմիում

Գողության դեպքեր են հայտնաբերվել Նինոծմինդայում, Ախալցխայում և Բորժոմիում

Գողության դեպքեր են հայտնաբերվել Սամցխե-Ջավախքի 3 մունիցիպալիտետներում՝ Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի։ Երեք փաստերն էլ արձանագրվել են օգոստոսի 1-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Ամբաստանյալներից երկուսն անչափահաս են։

Նինոծմինդայում գողության փաստը տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մոտ։ «Հարավային դարպասը» կապ է հաստատել երկաթուղու հասարակայնության հետ կապերի ծառայության հետ։ Այնտեղից հրահանգել են ճշտել տեղում աշխատող ընկերությունից, սակայն կոնտակտային տվյալներ չեն տրամադրել:

Դեպքի հետ կապված լրատվականը սպասում է ՆԳՆ-ի արձագանքին։