Աղջիկն արթնացել է սեփական թաղման ժամանակ

Աղջիկն արթնացել է սեփական թաղման ժամանակ

Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգում մահացած հայտարարված երեք տարեկան աղջիկն արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ, հայտնում է Daily Mirror-ը։

Մահացած Կամիլա Ռոքսանա Մարտինեսի մայրը՝ Մերի Ջեյն Մենդոզան, պատմել է, որ երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, աղջիկը սկսել է փսխել եւ ջերմություն է ունեցել։ Վախենալով դստեր առողջության համար՝ կինը նրան տարել է մանկաբույժի մոտ։ Բժիշկը հիվանդին տեղափոխել է քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ջրազրկում է ախտորոշվել։ Մենդոզայի խոսքով՝ երեխային պարացետամոլ են նշանակել եւ դուրս են գրել։ Տանը աղջիկը կրկին հիվանդացել է, ծնողները կրկին դիմել են հիվանդանոց։ Կամիլան այնտեղ անցկացրել է մեկ ժամ, ինչից հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Հուղարկավորությունը նշանակվել էր հաջորդ օրը։

Հուղարկավորության օրը Մենդոզան նկատել է, որ ապակին, որով ծածկված է դստեր դագաղը, գոլորշով է պատվել նրա բերանի եւ քթի հատվածում։ Կինը մտածել է, որ իր դուստրը ողջ է, սակայն նրան թույլ չեն տվել բացել դագաղի կափարիչը բացելուց եւ տեսածը վերագրել են հալյուցինացիաներին, որոնք առաջացել են ուժեղ սթրեսի հետեւանքով։ Ապա Մենդոզայի սկեսուրը նկատել է, որ թոռնուհու աչքերը շարժվում են։

Կամիլայի հարազատները ստուգել են զարկերակը եւ համոզվել են, որ նա ողջ է։ Աղջկան երրորդ անգամ են տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրան կրկին մահացած են ճանաչել։news.am