Ռուսաստանում մահացած են գտել վրացի 17-ամյա երկվորյակ եղբայրներին

Ռուսաստանում մահացած են գտել վրացի 17-ամյա երկվորյակ եղբայրներին

Ստավրոպոլի երկրամասում պարզում են Էսենտուկիից 17-ամյա երկու երկվորյակ եղբայրների մահվան հանգամանքները, ովքեր օգոստոսի 17-ի երեկոյան դուրս են եկել տնից և չեն վերադարձել։

Նախօրեին իրավապահ մարմինները կողմնորոշում էին տարածել՝ խնդրելով շրջանի բնակիչներին հայտնել այն ամենը, ինչ հայտնի է անհետ կորած տղաների մասին։ Տղաներին որոնել են հարազատները, ընկերներն ու մտերիմ ընտանիքները։

Բայց հրաշքը չեղավ. Իրավապահները հայտնաբերել են եղբայրների դիերը։ Առայժմ մահվան պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։

«Մենք պարզում ենք դեռահասների մահվան հանգամանքները»,- հակիրճ մեկնաբանեցին Քննչական կոմիտեում։

Լրատվամիջոցներում հնչած վարկածներից մեկի համաձայն՝ եղբայրներից մեկը կրակել է եղբոր վրա, ապա ինքնասպան եղել։ Լրագրողները ենթադրում են, որ նրանք վտանգավոր համացանցային խաղի հերթական զոհերն են։

trialeti.ge