Նինոծմինդայի գյուղերում մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները շարունակվում են

Նինոծմինդայի գյուղերում մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները շարունակվում են

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի մինի մարզադաշտի ցանկապատը շարքից դուրս է եկել եւ գտնվում է անմխիթար վիճակում:

Ավելի վաղ մեր լրագրողները, գտնվելով Մամզարայում, զրուցել էին գյուղի երիտասարդների հետ, ովքեր բողոքել էին մինի մարզադաշտի վիճակից:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի գյուղերում մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները շարունակվում են

NOR ռադիոկայանը հետաքրքրվեց այս թեմայով եւ արդյունքում պարզ դարձավ, որ ոչ միայն Մամզարայում, այլեւ Մեծ Գոնդուրայում ընթանում են մինի մարզադաշտերի կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 77 000 լարի գումար, իսկ Մեծ Գոնդուրայի մարզադաշտի վերանորոգման համար՝ 50 000 լարի գումար, մրցույթը շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:

Պայմանագրիը կազմվել է օգոստոսի 24 -ին, աշխատանքները հիմա գտնվում են ընթացքի մեջ, որոնք ավարտելու համար նախատեսված է 16 շաբաթ:

Կարդացեք նաեւ՝