ՃՏՊ Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին

ՃՏՊ Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին

Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին՝ Փարեխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և բախվել քարին:

Վթարի հետևանքով վարորդը ստացել է թեթև վնասվածքներ։ Տուժածին տեղափոխել են կլինիկա։

Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։

Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով:  tv9news.ge