Բարեկարգման աշխատանքներ Նինոծմինդայի կենտրոնական փողոցում

Բարեկարգման աշխատանքներ Նինոծմինդայի կենտրոնական փողոցում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ` 270 000 լարիի դիմաց քաղաքի Ազատություն փողոցի բարեկարգման համար:

Ազատություն փողոցի երկու կողմերի ցանկապատման, մայթեզրերի վերականգնման եւ կայանատեղիների կառուցման համար 230 000 լարի գումարի դիմաց, մրցույթը շահել է Բաթումիից ՍՊԸ Օլիմպի 2012 (შპს ოლიმპი) շինարարական ընկերությունը:

Ընկերության փոխտնօրեն Արչիլ Ձիրգվաձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք աշխատանքները սկսել ենք օգոստոս ամսվա վերջերից, սկզբից պատրաստեցինք շինանյութերը, հիմա էլ տեղադրման աշխատանքներն են իրականացվում: Մենք ունենք ժամկետ մինչեւ այս տարվա վերջ, բայց կաշխատենք մինչեւ հոկտեմբեր ամիս ավարտենք: Նախագծով ցանկապատելու ենք մոտ 1334 մ ճանապարհ, ինչպես նաեւ պետք է կառուցենք մեքենաների կայանատեղի, որը կազմելու է 320 մ եւ մոտ 400 մ երկարությամբ մայթեզրերի վերականգման աշխատանքներ»:

Բնակիչների խոսքով՝ շատ լավ է որ ցանկապատվում է, դա կնպաստի կանաչապատմանը, ոչ մարդիկ կտորորեն, ոչ էլ մեքենաները: Առաջներում նույնպես ճանապարհի կողքին եղել է ցանկապատ, բայց ինչ-որ պատճառներով քանդվել է:

Կայանատեղիների հետ կապված բնակիչները նշեցին, որ հիմա մեքենաները շատացել է եւ տեղ չկա կանգնելու, եթե կառուցվի, ապա բոլորն էլ կօգտվեն կայանատեղիից ու մեքենաներն էլ չեն կանգնեցնի ուր պատահի:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Բարեկարգման աշխատանքներ Նինոծմինդայի կենտրոնական փողոցում

Կարդացեք նաեւ՝