Ոստիկանությունը ապօրինի հրազեն և զինամթերք է առգրավել Ախալքալաքում

Ոստիկանությունը ապօրինի հրազեն և զինամթերք է առգրավել Ախալքալաքում

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Գուրիայում և Մեստիայում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք, ձերբակալվել է 4 անձ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնի ծառայողները ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով Ախալքալաքում ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի՝ 1983 թվականին ծնված Ի.Բ.-ին։

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելուն, պահելուն ու կրելուն։